Հասարակություն

Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից

Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից

Փաստաբան Ռոման Երիցյանը հրապարակել է կալանավորված Արթուր Օսիպյանի ուղերձը քրեակատարողական հիմնարկից։ Նամակը ներկայացնում ենք ստորև.


«Հարգելի հայրենակիցներ,

Ինձ կալանավորելու հիմնական պատճառն այն է, որ ինձ զրկեն հնարավորությունից՝ ներկայացնել հասարակությանը անհերքելի փաստեր Նիկոլ Փաշինյանի կոռումպացված կլանի հետ համագործակցելու և նրանց խոշոր չափի գումարներ փոխանցելու մասին, ինչը Նիկոլ Փաշինյանը մասամբ ընդունել է մայիսի 18-ին նրա հետ իմ բանավեճի ընթացքում։ Այդ տեղեկությունների բարձրաձայնումը կարող է քաղաքական մահ հանդիսանալ, քանի որ 2018-ի հեղափոխության օրերին հայտարարել է, որ եթե դիմի նման քայլերի, թող ժողովուրդը հրապարակում նրան կախաղան հանեն։ Հետևաբար, գալիք ընտրությունները չեն կարող համարվել արդար և թափանցիկ, քանի որ ընտրողներն էլ իրենց հերթին զրկվել են հնարավորությունից իմանալ ճշմարտությունը և հունիսի 7-ին կատարեն իրենց որոշումը»։

Փաստաբանի խոսքով՝ Օսիպյանի առողջական վիճակը վատթարանում է։ «Հիշեցնում եմ, որ այսօր Օսիպյանի հայտարարած հացադուլի 16-րդ օրն է։ Անկախ իմ և այլ պաշտպանների հորդորներից՝ Օսիպյանը հացադուլից դուրս գալ չի պատրաստվում, քանի դեռ հրապարակային ներողություն չի ստացել Նիկոլ Փաշինյանից։ Օրեցօր նրա առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է»,- գրել է Երիցյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image