Մինչ Հայաստանի գործող իշխանությունները, նրանց սպասարկող արբանյակները օրնիբուն թիրախավորում են կանանց և սեռով պայմանավորված թիրախավորվում նրանց, Երևանի պետական համալսարանը գրեթե ամեն ամիս կանանց իրավունքների և ֆեմինիզմի թեմայով կոնֆերանսներ, քննարկումներ է կազմակերպում, սակայն բնականաբար ոչ մի խոսք այն մասին, որ այժմ, առավել քան երբևէ կանանց իրավունքները Հայաստանում ոտնահարված են, իսկ որ ամենազավեշտականն է՝ կանանց իրավունքները մեզանում առաջին հերթին ոտնահարում են նրանք, ովքեր դրա պաշտպանության համար ժամանակին գրանտներ էին ստանում և մարդկանց ուղեղը լվանում: Մայր բուհի կայքէջից տեղեկացանք, որ փետրվարի 11-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա «Կանայք գիտության մեջ՝ հավասար իրավունքներով, հավասար հնարավորություններով» խորագրով միջոցառումը՝ ուղղված գիտության ոլորտում կանանց և աղջիկների ներգրավվածության վերաբերյալ իրազեկման բարձրացմանը, առկա խնդիրների քննարկմանը, ինչպես նաև երիտասարդ աղջիկների շրջանում գիտության հանդեպ հետաքրքրության մեծացմանը: Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում կանցկացվեն պանելային քննարկումներ, աշխատարաններ, գիտական խաղեր՝ թիրախային տարբեր խմբերի համար: Միջոցառումը կազմակերպվում է ԵՊՀ-ի կողմից՝ Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Ֆեմինիզմը գործողության մեջ՝ հանուն համակարգային փոխակերպման» (FAST) և «Կանանց հզորացում՝ հանուն բարեկեցության» (WoW) ծրագրերի շրջանակում։ Հիշեցնենք, որ նախորդ ամիս նույնպես մայր բուհում կանանց իրավունքներին նվիրված սեմինար էր հրավիրվել:
Հասարակություն
ԵՊՀ-ն ամիսը մեկ` ֆեմինիզմ է քարոզում
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯