«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի համար վճարվել է աննախադեպ բարձր գրավ՝ ավելի քան 10 միլիոն դոլար, դատական նիստի ժամանակ ասաց Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Գրավի չափը աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ` 4 միլիարդ դրամ», - նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ դատարանը դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր քննում է Սամվել Կարապետյանի նկատմամբ ընտրված տնային կալանք խափանման միջոցը փոփոխելու հարցը։