Այլ

Հենց բերանը բացում, ասում են՝ էլի հող է զիջում ․․․

Հենց բերանը բացում, ասում են՝ էլի հող է զիջում ․․․

Հայաստանում հասարակությունն այսօր ապրում է խոր վստահության ճգնաժամ։ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր խոսք ընկալվում է ոչ թե բառացի, այլ որպես հերթական զիջման ազդակ։ Սա պայմանավորված է անցած տարիների փորձով, երբ բանակցություններն ավարտվել են տարածքային կորուստներով, իսկ բացատրությունները եղել են անլուրջ, մակերեսային, ի շահ ոչ մեր պետության ։ Փաշինյանը  հայտարարեց, որ Արաքս գետից ավազ արդյունահանելը կարող է փոխել գետի հունը և արդյունքում կրճատել Հայաստանի տարածքը։ Եթե 2018-ը լիներ, հասարակությունն այն  կարող էր դիտարկել որպես բնապահպանական և սահմանային ռիսկ։  Սակայն այսօր հանրությունը դիտարկում է միայն մեկ բան․ «Նոր զիջման է գնում»։ Ինչո՞ւ այդպես եղավ։ Կարճ բացատրություն՝ վստահության պակաս։ Սոցիալական հարթակներում արձագանքները կտրուկ են. օգտատերերը գրում են․ «Դու ես կրճատում տարածքները, ոչ թե ավազը», «Թուրքին նվիրած հողդ բերում ես ավազի վրա արդարացնո՞ւմ», «Սևանից ջուր եք բաց թողնում, դա տարածք չի՞ պակասեցնում»։ Այս մեկնաբանությունները ցույց են տալիս, որ հասարակության մոտ չկա վստահություն ոչ միայն կոնկրետ խոսքի, այլ ամբողջ քաղաքականության նկատմամբ։ Երբ երկրի ղեկավարի ցանկացած հայտարարություն  հնչում է որպես զիջում, դա վկայում է վստահության խոր կորուստը։ Իսկ Փաշինյանի յուրաքանչյուր հայտարարություն, գաղտնիք չէ, հնչում է որպես հերթական զիջման ազդակ։ Երբ հանրությունը չի վստահում իր ղեկավարին, նույնիսկ ճշմարիտ փաստարկը հնչում է որպես դավաճանություն։ Վստահության կորուստը դարձնում է յուրաքանչյուր խոսք կասկածելի և թուլացնում պետության անվտանգությունը։

Փաշինյանի «Արաքսի ավազի» մասին խոսքը բնապահպանական խնդիր է, թե ոչ, խոր մասնագիտական վերլուծության կարիք ունի,  ըստ այդմ՝ համապատասխան պետական մոտեցում է պահանջում։  Բայց այն հանրության կողմից ընկալվում է որպես նոր զիջում։ Վստահության պակասի պայմաններում բացատրությունները չեն գործում, և իշխանության յուրաքանչյուր քայլ առաջացնում է է հակադարձ ազդեցություն՝ ավելի խորացնելով անվստահությունը։ Ավելին, վստահության այդպիսի խոր պակասի պայմաններում Փաշինյանի որոշումը գնալ 2026 թվականի ընտրություններին,  շատերին զարմացնում է․ մարդիկ արդեն հարց են տալիս․ «Գելի սի՞րտ է կերել, որ այդ վստահության բացակայությամբ առաջ է գնում»։ Սա ցույց է տալիս, թե որքան դժվար է հանրությանը վստահեցնել, երբ կորսված է վստահությունը։ Դիտարկումներս վկայում են, որ հենց Փաշինյանը բերանը բացում, ասում են՝ հող է զիջում․․․ Վստահության չգոյությունը և իր չիմացության դրսևորումը միախառնվել են իրար։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image