Մշակույթ

ԿԳՄՍՆ-ն դպրոցները կենտրոնացնում է իր ձեռքի տակ. Ինչ փոփոխություններ են նախատեսվում

ԿԳՄՍՆ-ն դպրոցները կենտրոնացնում է իր ձեռքի տակ. Ինչ փոփոխություններ են նախատեսվում

«Հանրակրթության մասին» օրենքը փոփոխության է ենթարկվել, որը, ըստ ԿԳՄՍ փոխնախարար Ա. Սվաջյանի, առաջիկայում կներկայացվի ԱԺ-ի հաստատմանը:

«Այն, ինչ ներկայացնում ենք, դեռ գաղափարներ են, եւ իրավական ակտեր չունենք, իրավական ակտերի մեծ փաթեթ ենք պատրաստում, որոնք նաեւ հանրային քննարկման կդրվեն: ԿԳՄՍ նախարարությունը սկսել է աշխատանքներ իրականացնել՝ հանրապետության բոլոր դպրոցները նախարարության ենթակայության տակ բերելու ուղղությամբ: Իհարկե, սա արագ չի արվելու, մենք պլանավորում ենք, որ 2026-ի սեպտեմբերից ոչ շուտ դա կարվի, գուցե՝ ավելի ուշ, բայց ոչ շուտ: Մենք շուրջ 2 տարի պետք է աշխատենք եւ նախապատրաստական աշխատանքներ իրականացնենք, որպեսզի համակարգը ցնցումների չենթարկենք: Կլինեն գործառույթներ, որոնք ուղիղ նախարարության վերահսկողությամբ կիրականացվեն, օրինակ՝ տնօրենի նշանակումը, որն այսօր էլ է կենտրոնացված իրականացվում: 2-րդը թվայնացումն է․ մենք շատ գործընթացներ թվայնացրել ենք, եւ տեղեկատվական համակարգով է իրականացվում, ու դեռ պատրաստվում ենք առաջիկա 2 տարում բազմաթիվ այլ գործընթացներ թվայնացնել, մարդկային գործոն այլեւս չի լինելու, եւ թվայնացված համակարգով ողջ գործընթացները կկառավարվեն: Գործառույթների 3-րդ խումբը նրանք են, որոնք կպատվիրակվեն համայնքներին, մասնավորապես՝ շենքերի պահպանությունը, անվտանգության ապահովումը։ Եվ 4-րդ խումբն ավելի գործառնական գործառույթներն են, որի մասով մտածում ենք, որ նախարարության ենթակայությամբ կստեղծվի առանձին մի կառույց, ամենայն հավանականությամբ՝ «Հանրակրթության կոմիտե» անվանմամբ, որը կկոորդինացնի ամբողջ համակարգման գործընթացը»,- նշեց նա՝ չմանրամասնելով, սակայն, թե որն է այս փոփոխության նպատակը, եւ ինչ ռիսկեր կան սույն փոփոխության հետեւում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image