Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Սամարայի մարզի Սիզրան քաղաքի վրա։
Նահանգապետը հայտնել է երկու զոհի մասին, նրա խոսքերը փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները։
Ուկրաինական Telegram ալիքներն իրենց հերթին հայտնել են, որ հարձակման է ենթարկվել տեղի նավթավերամշակման գործարանը և հրապարակել հրդեհի կադրերը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերում և Կասպից ծովի վրա խոցել են 121 ուկրաինական անօդաչու թռչող սարք։