Միջազգային

Նեթանյահուն կարևոր հրաման է տվել բանակին

Նեթանյահուն կարևոր հրաման է տվել բանակին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հանձնարարել է Իսրայելի պաշտպանության բանակին վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի 70%-ի նկատմամբ։

Նա այս հայտարարությունն արել է Արևմտյան ափին կայացած համաժողովում ելույթ ունենալիս, հաղորդում է CNN-ը։

Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելը աստիճանաբար ամրապնդում է իր վերահսկողությունը անկլավի նկատմամբ։

Ներկայումս Իսրայելի պաշտպանության բանակը զբաղեցրել է Գազայի հատվածի 60%-ը՝ նախկինում զբաղեցրած 50%-ի համեմատ։ «Իմ հրամանն է քայլ առ քայլ առաջ շարժվել, սկզբում՝ մինչև 70%-ը», - ընդգծել է նա։

CNN-ը նշում է, որ ապրիլի վերջին Իսրայելի պաշտպանության բանակը միջազգային մարդասիրական կազմակերպություններին քարտեզներ է բաժանել, որոնցում նշված է, որ իսրայելական ուժերը վերահսկում են Գազայի հատվածի մոտ 64%-ը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image