Տնտեսություն

Նոր ծրագիր՝ ջերմատնային տնտեսություններ ունեցողների համար

Նոր ծրագիր՝ ջերմատնային տնտեսություններ ունեցողների համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է՝ 1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր։

Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։

Հիմնական պայմաններն են.

Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար։

Տարեկան մինչև 14% տոկոսադրույք, որի 12 տոկոսային կետը կվճարի պետությունը։ Մարման ժամկետ՝ մինչև 18 ամիս։

12 ամիս արտոնյալ ժամկետ՝ մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսների համար։

Դիմումները պետք է ներկայացվեն ֆինանսական կառույցներին՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել` 81-40։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image