ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երբեք հայտնի չի եղել քարտեզագիտությամբ, բայց մի ժամանակ Հայաստանի և հայերի մասին գիտեր ավելի շատ, քան մեր սեփական վարչապետը հիմա գիտե։ 2016 թվականի նախագահական ընտրությունների հանրահավաքներից մեկում Նևադա նահանգի Քարսոն Սիթի քաղաքում, Հայաստանի դրոշներ պարզած ամերիկահայերին նա ասաց.
«Հայերը լավ մարդիկ են, նաև հիանալի գործարարներ: Նրանք սիրում են իրենց երկիրը։ Ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա՝ իրենց գեղեցիկ դրոշներով: Նախանձում եմ հայերի ոգուն, հայերը հզոր ոգի ունեն և շատ նվիրված են իրենց երկրին: Աշխատում ենք որոշ ուղղություններով»։
Հետաքրքիր է, որ հիմա, Նիկոլ Փաշինյանի օրոք, Թրամփը կարծես մոռացել է Հայաստանի անունը՝ շփոթելով այն Ալբանիայի հետ։
Կոպենհագենի եվրոպական քաղաքական համայնքի յոթերորդ գագաթնաժողովում Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման կատակով Մակրոնին ասել է՝ «Դու նույնպես պետք է շնորհավորես Ալբանիային և Ադրբեջանին», ակնարկելով Թրամփի հայտնի «խփոցի» մասին, երբ Հայաստանը Ալբանիա էր անվանել։
Թրամփը, հավանաբար, հիշում է, գիտե Հայաստանը՝ այն երկիրը, որի մասին մի ժամանակ խոսում էր հիացմունքով և գովերգում էր հայերին: Վկայությունն այն է, որ նա, չի հիշել Նիկոլ Փաշինյանի անունը՝ ի տես այն բանի, թե ինչպես է Փաշինյանը Հայաստանը հասցրել միջազգային հումորի և ծիծաղի ժանրի, Հայաստանը հասցրել «համաշխարհային դիրքի»։ Թրամփը, ով գովերգել էր հայերին ու նրանց նվիրումը երկրի հանդեպ, այժմ շփոթում է մեր երկրի անունը, դա հստակ վկայում է, որ Փաշինյանի միջազգային վարքագիծը Հայաստանին դարձրել է ծիծաղի առարկա: Մարդիկ ստիպված են կատակել Հայաստանի շուրջ, և երբ ինչ-որ մեկը հարցնի՝ «Ո՞վ է Հայաստանը», հնարավոր է, արդեն անհրաժեշտ լինի բացատրել, որ դա այն փոքրիկ երկիրն է՝ իր վարչապետով, որը ստիպում է աշխարհի առաջնորդներին ժպտալ։
Կարճ ասած, Հայաստանի միջազգային հեղինակությունը այս պահին… ինչպես կասեր որևէ կատակերգու՝ «թանկ գին ունեցող կատակ է»։ Իսկ մենք՝ հայերս, կարող ենք միայն հուսալ, որ գոնե մի օր Թրամփը «կվերադառնա հիշողության մեջ», ճիշտ կարտասանի Հայաստանի անունը, ինչպես նախկինում, երբ Հայաստանը վարչապետ Փաշինյան չուներ, որի անունը Թրամփը «չի տալիս»։