Միջազգային

Ռուսաստանի դեմ սահմանված սանկցիաները երկարաձգվել են

Ռուսաստանի դեմ սահմանված սանկցիաները երկարաձգվել են

Եվրամիության խորհուրդը 12 ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված սանկցիաների վերջնաժամկետը։ Նոր վերջնաժամկետ է սահմանվել 27 թվականի հուլիսի 31-ը։ Այս մասին հայտնում է interfax-ը։

Սանկցիաները առաջին անգամ Մոսկվայի դեմ սահմանվել էին 2014 թվականին եւ ընդլայնվել 2022 թվականին։ Դրանք ներառում են առեւտուրը, ֆինանսները, էներգետիկան, տեխնոլոգիաները, երկակի կիրառության ապրանքները եւ այլն։

Բացի այդ, ԵՄ-ն նաեւ հատուկ միջոցներ է սկսել կիրառել՝ սանկցիաների շրջանցումները կանխելու համար, ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image