Օլիմպիական մեդալակիր և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում պատմել է իր մարզական ուղու դժվարությունների և անձնական ապրումների մասին:
Խոսելով կարիերայում ունեցած դադարի մասին՝ Հռիփսիմեն հուզվել է: Նրա խոսքով՝ այդ վեց տարիները, երբ զրկված էր մրցումների մասնակցելու հնարավորությունից, իր համար իսկական փորձություն էին. «Կարելի է ասել՝ ես չեմ ապրել այդ տարիներին: Օր ու գիշեր լացում էի... հոգեբանական սթրես եմ ապրել»: