«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Սամվել Կարապետյանը տվել է խոստումներ, որոնք չի կարողանալու կատարել և արդյունքում կկանգնի ունեցվածքի կորստի առաջ։ Կարապետյանի գնահատմամբ՝ այդ պնդումները իրականության հետ կապ չունեն։ Նրա խոսքով՝ հակառակը՝ բիզնեսները շարունակում են ակտիվ գործել նույնիսկ նրա բացակայության պայմաններում, ինչը, ըստ իրեն, ցույց է տալիս արդյունավետ կառավարման կարողության մասին նույնիսկ բարդ իրավիճակներում։
«Ձեր ժպիտը չի գալի՞ս այդ արտահայտության համար։ Նիկոլ Փաշինյանը ի՞նչ է ասել, որ իրականություն է եղել։ Հլը հերթով նայեք»,- ասել է նա: