Հիմա տեսեք, թե ինչ աղմկահարույց հայտարարություն եմ անում: Վահագն Խաչատուրյան, Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան՝ դուք լավ լսեք: Երեւանում կա երեք հայտնի շենք եւ մի հատ էլ կառավարական դաչա. էս քեզ՝ չորս: Այդ շենքերում աշխատում եւ ապրում են հայտնի մարդիկ, այսպես կոչված՝ քաղաքական գործիչներ: Եվ, ուրեմն, համառ լուրեր են պտտվում այն մասին, որ այդ շենքերում ապրող ու աշխատող քաղաքական գործիչներից ոմանք այդ շենքերի առանձին հատվածներ վերածել են չուլանների եւ այնտեղ զբաղվում են «դոմփելու» սուրբ գործով (բառի հեղինակային իրավունքն իմը չէ` Փաշինյանինն է): Էական չէ՝ ում են «դոմփում», ովքեր են «դոմփում», ինչպես են «դոմփում», հերթով են «դոմփում», թե խմբակային: Էական չէ նույնիսկ, թե ում են «դոմփում»: Բանն այն է, որ այդ շենքերի պատերից ներս, իսկ ամառները՝ նաեւ պատերից դուրս, ինչ արվում է, արվում է բացառապես օրենքով նախատեսված կարգով, այսինքն՝ հիերարխիան առանձնապես մեծ դերակատարում չունի:
Ենթադրենք՝ կա մի շեֆ, որն ունի երեք կամ չորս ենթակա: Եվ էական չէ՝ շեֆը էգ է, թե որձ, եւ կամ ենթականերն ինչ սեռի են: Էդ շեֆը «դոմփում» է ենթականերից երկուսին, այս երկուսը՝ մնացած երկուսին… Եվ օրենքով են «դոմփում», որովհետեւ շենքը պետական է, լույսը պետական է, ջուրը պետական է, զուգարանի թուղթը պետական է, հիգիենայի մյուս միջոցները պետական են: Եթե ուշադիր զննեք Վահագն Խաչատուրյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Ալեն Սիմոնյանի ենթակա հիմնարկների, ինչպես նաեւ կառավարության դաչեքի պարետի գնումների ցանկը, ապա կնկատեք, որ մի այնպիսի ստրատեգիական նշանակություն ունեցող առարկա, ինչպիսին պրեզերվատիվն է (ֆր. condom: средство контрацепции барьерного типа, а также средство защиты от многих патогенов, передающихся половым путём.), ձեռք են բերվում պետական միջոցներով եւ, ուրեմն՝ օրինական ճանապարհով:
Նշված շենքերում տարածում գտած համատարած «դոմփոցին» սահմաններ չի ճանաչում: Կառավարության շենքից մի ոչխար, օրինակ, կարող է «դոմփել» նախագահականում նստող մի ուրիշ ոչխարի: Եվ դա նույնպես օրինական է: Նախագահն իրավունք չունի բողոքելու, Սահմանադրական դատարան դիմելու: Միակ բանը, որ նա կարող է անել՝ իր ոչխարին հրահանգելն է՝ բռնել եւ հայելային սկզբունքով (օրենքով սահմանված կարգով) «դոմփել» կառավարությունում նստող մի որեւէ ոչխարի:
Էլ ինչ երկարացնեմ: Ինքներդ էլ երեւի հասկանում եք, որ նշված շենքերից «դոմփելու» եւ «դոմփվելու» ամենահարմար վայրը Ազգային ժողովի ՔՊ հարկաբաժինն է: Այս հարկաբաժնում են տեղի ունեցել եւ շարունակում տեղի ունենալ խմբակային «դոմփի» բուն «արարողությունները»: Նիկոլի եւ կառավարության՝ ԱԺ այցելության օրերին այս հարկաբաժնում ասեղ գցելու տեղ չի լինում սովորաբար: Երբեմն այնքան են ոգեւորվում, որ մոռանում են, թե ով ում պիտի «դոմփեր», ով ինչպես պիտի «դոմփեր», ով՝ ինչքան: Թերթերը հիմնականում գրում են միայն Նիկոլի մասին՝ Նիկոլը զայրացած էր, Նիկոլը սրան «դոմփեց», Նիկոլը նրան «դոմփեց»: Իսկ թե Նիկոլն ինչու էր զայրացած՝ ոչ մի պատճառաբանություն: Եվ ես՝ ՀՀ շարքային քաղաքացիս, միանգամայն իրավունք ունեմ մտածելու, որ ԱԺ-ից ինչ-որ մեկը կամ մի քանիսը նախապես «դոմփել» էին կառավարությունից ինչ-որ մեկին կամ մի քանիսին, եւ Նիկոլը` ահա, եկել է ԱԺ ՔՊ-ի խմբակցություն եւ առանց խտրականության «դոմփում» է աջուձախ: Ո՞ւմ չի «դոմփել» Նիկոլն այստեղ: Եթե Նիկոլի հանգույն «դոմփելը» թողնենք մի կողմ, ապա թերթերի հրապարակումների շնորհիվ կա կոնսենսուս, որ նա շատ կոնկրետ «դոմփել է» Անդրանիկ Քոչարյանին, Արսեն Թորոսյանին, Վահագն Ալեքսանյանին (հատկապես՝ Գյումրու ընտրությունների հետ կապված), չի բացառվում՝ Ալեն Սիմոնյանին (իր տեղակալներով), խմբակցության ղեկավար Կոնջորյանին, քարտուղար Արթուր Հովհաննիսյանին եւ այլոց: Այնպես որ՝ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը ժամանակին արանքը ճղեցին: Այլապես Նիկոլ Փաշինյանը սովորություն ունի ԱԺ ուղարկել ուժայիններին, որ մի հատ էլ սրանք «դոմփեն» ՔՊ-ի երեսփոխաններին: Հովիկ Աղազարյանին «դոմփելու»՝ Քյարամյանի անհաջող փորձը հիշում եք երեւի: Այո, վերջում Հովիկը «դոմփեց», դրա համար էլ Քյարամյանին ազատեցին աշխատանքից:
Նիկոլն էլ հո միայն ԱԺ չի այցելում: Նա աշխատանքից ազատ ժամերին կարող է մի SMS-ով մի քանի նախարարի, կոմիտեի նախագահի ու ԲԴԽ-ի նախագահի «դոմփել»: Փաստեր կան, չէ՞: Վայրենի՝ բառիս բուն իմաստով: Բա կարելի՞ էր այդքան տգեղ ձեւով ոստիկանապետին հանել համազգեստի միջից ու բան անել… Գործից ազատել:
ՀԳ. Համառ լուրեր կան նաեւ այն մասին, որ այս «պոռնոն» մեզ համար բեմադրվում է հենց մեր՝ հարկատուներիս փողերով՝ «Պոռնոշոուն նորաձեւ է» շարժման շրջանակներում: Ու որպեսզի այնպես չստացվի, որ «դոմփում ու դոմփվում» են միայն քաղաքացիական պոռնոգրաֆիստները, սրանք ամեն ինչ անում են այդ շոուի մեջ բոլորին ներգրավելու համար եւ չեն խնայում անգամ Հայ առաքելական եկեղեցուն: Էլ սրբազան չթողեցին, որ ամորձիներից չկախվեն՝ ո՛չ իրենց պաշտոններից են քաշվում, ո՛չ սեռից: Ժողովուրդն ո՞վ է, որ սրանց ասի՝ հո դուք էշ չեք, արա, էս ի՞նչ եք անում: Ժողովուրդը պարտավոր է գոհանալ սրանց ներկայությամբ եւ մտքի մեջ որոճալ՝ մենակ նախկինները հետ չգան: