Սպորտ

Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը չեն տեղափոխի կամ հետաձգի

Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը չեն տեղափոխի կամ հետաձգի

ՖԻՖԱ-ն մտադիր չէ հետաձգելու կամ տեղափոխելու հուլիսի 19-ին Նյու-Յորքում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը, չնայած նրան, որ ամերիկյան մեգապոլիսն ու շրջակայքը պատվել է սմոգով՝ Կանադայում բռնկված անտառային հրդեհների հետեւանքով։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Համաձայն հոդվածի՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ տեղի է ունեցել ՖԻՖԱ-ի եւ Սպիտակ տան ներկայացուցիչների ոչ պաշտոնական հանդիպում։

Մասնագետներն էլ կանխատեսել են, որ հուլիսի 18-19-ին սմոգը կցրվի եւ հետեւաբար՝ որոշում է կայացվել ԱԱ եզրափակիչ հանդիպումը չհետաձգել կամ չտեղափոխել։ Հանդիպուըմը կկայանա «Մեթլայֆ» մարզադաշտում, Իսթ-Ռաթերֆորդ շրջանում՝ Նյու-Ջերսիի նահանգ։ Այն գտնցում է մեգապոլիսի հարեւըանությամբ։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոսկալի անկում

Սոսկալի անկում

Երբ հետեւում ես կառավարության կամ խորհրդարանի նիստերին, որոնց հետեւել ես առնվազն մի 20-30 տարի, եւ զ...

×
Gallery Image