Հասարակություն

Ձեր ամուսինը թողեց մեր զինվորին անպաշտպան ու առանց զենքի

Ձեր ամուսինը թողեց մեր զինվորին անպաշտպան ու առանց զենքի

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, հետախույզ Արթուր Ավանեսյանը, որը հայտնի է Կանդազ մականունով, արձագանքել է Աննա Հակոբյանի հայտարարությանը՝ կապված 44-օրյա պատերազմի «դասալիքների» հետ:

Ավանեսյանը կտրուկ մերժել է այն պնդումը, թե պատերազմի ժամանակ եղել են հազարավոր դասալիքներ՝ ընդգծելով, որ հայ զինվորները մարտի դաշտում ցուցաբերել են բացառիկ քաջություն և տոկունություն։ Նրա խոսքով՝ նրանք պայքարել են մինչև վերջ՝ չնայած ծանր պայմաններին։

«Մեր զինվորները դասալիքներ չեն, մեր զինվորները կռվում էին առյուծի նման, իսկ ձեր ամուսինը թողեց մեր զինվորին անպաշտպան ու առանց զենքի»,- ասել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image