Միջազգային

Որքան կտեւի Հորմուզի նեղուցի ականազերծումը

Որքան կտեւի Հորմուզի նեղուցի ականազերծումը

Պենտագոնում կարծում են, որ Հորմուզի նեղուցի լիակատար ապա-արգելափակման համար անհրաժեշտ կլինի վեց ամիս։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։ Համաձայն հրապարակման, նման գնահատական հնչեցվել է Կոնգրեսի ոլորտային կոմիտեի ներկայացուցիչների հետ Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչների ունեցած հանդիպման ժամանակ։ Զինվորականները նաեւ արձանագրել են, որ նեղուցի ցանկացած ականազերծում հնարավոր կլինի միայն մարտական գործողությունների ամբողջական դադարից հետո։

Ընդ որում, Իրանական վերջին էսկալացիայի տնտեսական բացասական հետեւանքները Համաշխարհային տնտեսության վրա զգալի կլինի մինչեւ այս տարվա վերջ։ Սա նշանակում է, որ էներգակիրների գները կշարունակեն մնալ բարձր եւս որոշ ժամանակով՝ նաեւ Վաշինգտոն-Թեհրան գործարքից հետո։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image