Ժամանց

Դուբայում բացվել է աշխարհի ամենաբարձր հյուրանոցը

Դուբայում բացվել է աշխարհի ամենաբարձր հյուրանոցը

Դուբայում բացվել է աշխարհի ամենաբարձրը ճանաչված Ciel Dubai Marina հյուրանոցը: The National-ի փոխանցմամբ՝ հյուրանոցն ընդունել է իր առաջին հյուրերին:

377 մետր բարձրությամբ Ciel Dubai Marina-ն գերազանցում է Դուբայում գտնվող Gevora հյուրանոցին: The National-ը հաղորդում է, որ քաղաքում ներկայումս գտնվում են աշխարհի 10 ամենաբարձր հյուրանոցներից ութը, այդ թվում՝ առագաստաձև Burj Al Arab-ը՝ 321 մետր բարձրությամբ հյուրանոց, որը դարձել է ԱՄԷ-ի խորհրդանիշներից մեկը:

Ciel Dubai Marina-ն ունի 1004 սենյակ՝ տեղակայված 82 հարկերում: Tattu Sky լողավազանը (մոտավորապես 310 մետր բարձրությամբ) գտնվում է 76-րդ հարկում: 81-րդ հարկում հյուրերի համար բաց է հանգստի գոտիով պատշգամբ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image