Վերլուծություն

Նարեկի «մեղքը» մեկն է՝   նա մարդկանց օգնում է

Նարեկի «մեղքը» մեկն է՝   նա մարդկանց օգնում է

Բնական է, հարց է առաջանում․ դեռ մեկի ունեցվածքը, սեփականությունը չխլած, Փաշինյանն ինչու է շնչակտուր մյուսի հետևից ընկնում։ 8 տարի իշխանության մեջ էր, ինչու՞ էր լռվել ու վերջին շրջանում անսպասելի լիցքավորվեց։ Պատճառն իրականում շատ պարզ է։ Փաշինյանը զգացել է, որ նախկին լիցքն այլևս չկա։ Ժամանակին նա հենվում էր ժողովրդի վստահության վրա, ժողովրդի դժգոհության ալիքի վրա էր եկել իշխանության։ Իսկ այսօր այդ ալիքը մարել է։ Հիմա փորձում է իրեն պահել ոչ թե ժողովրդի վստահությամբ, այլ արհեստական «մարտկոցներով»։ Բայց խնդիրն այն է, որ այդ մարտկոցներն էլ չեն տալիս այն էներգիան, որը նախկինում տալիս էր մարդկանց հավատը։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց Նարեկ Կարապետյանը դարձավ թիրախ։ Ծառուկյանի հետ հարցերը չավարտած՝ անցավ Նարեկին։ Ի՞նչ է արել այդ երիտասարդը, որ իշխանությունն այդքան անհանգստացավ։ Չէ՞ որ նա ոչ մեկին սպառնալիքներ չի տվել, ոչ էլ «առյուծի վանդակի» մասին պատմություններ է արել։ Նրա «մեղքը» ուրիշ տեղ է։ Նա մարդկանց օգնում է։ Եվ հենց սա է ամենամեծ անհանգստությունը իշխանության համար։ Որովհետև մարդը, ով իր գործով ցույց է տալիս, որ կարելի է մարդկանց կողքին կանգնել, վտանգավոր է դառնում այն իշխանության համար, որը տարիներ շարունակ մարդկանց կախվածության մեջ է պահել ու խոսելուց բացի ոչինչ չի արել։

Նարեկ Կարապետյանը դեռ պատգամավորական մանդատը չստացած՝ հայտարարել է ծրագիր, ըստ որի՝ հինգերորդ երեխայի ծնվելու դեպքում ընտանիքին բնակարան է տրամադրվելու՝ առաջին փուլում Ստեփանավանի, Գյուլագարակի և Տաշիրի տարածաշրջաններում։ Ընդ որում՝ բնակարանը ձևակերպվելու է մոր անունով։
Եվ այստեղ էլ հարց է առաջանում՝ ինչպե՞ս թե։ Ինչպե՞ս թե ընտանիքին աջակցեն։ Ինչպե՞ս թե մարդիկ իրենց ոտքի վրա կանգնեն։ Որովհետև տարիներ շարունակ իշխանությանը հարմար է եղել, որ մարդը միշտ օգնության կարիք ունենա, միշտ սպասի ինչ-որ մեկի որոշմանը։ Իսկ երբ գալիս է մեկը, ով ասում է՝ ոչ թե սպասեք, այլ ես կօգնեմ, որ դուք ինքնուրույն ուժեղանաք, դա արդեն խնդիր է դառնում։

Նարեկը կոմբայն է նվիրել Գյուլագարակ, Կուրթան և Գարգառ գյուղերի բնակիչներին, որպեսզի գյուղացիների հոգսը մի փոքր թեթևանա։ Պարզ բան է՝ մարդը գործ է անում, ոչ թե ,, հավայի խոսում,,։

Եվ այստեղ էլ Փաշինյանը, կարծես, հասկացել է ամենակարևորը․ եթե մեկը խոստանում է ու անում է, եթե մեկը մարդկանց իրական կյանքում օգնում է, ապա իր համար ամենամեծ վտանգը ոչ թե ընդդիմադիր խոսքն է, այլ ժողովրդի աչքի առաջ ստեղծվող վստահությունը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image