Հասարակություն

Կալանավորված է Մովսես Քարտաշյանը. մանրամասներ

Կալանավորված է  Մովսես Քարտաշյանը. մանրամասներ

«Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանին և Արամ Քոչարյանին կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։ Այս մասին Հրապարակ֊ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք, որ երեկ խուզարկություններ են իրականացվել Խաչիկ Գալստյանի տանը, ինչին հաջորդել է նրա ձերբակալությունը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է նաև Արամ Քոչարյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը: «Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։ Նախօրեին նույն քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է ևս երկու անձ, այդ թվում՝ նշված կուսակցության գլխավոր քարտուղարը: Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան»,- նշել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Հրապարակ»֊ը տեղեկացավ, որ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը Մովսես Քարտաշյանն է, որը ՀՀԿ-ական է, նա կալանավորված է։ Քարտաշյանը ամռանը ձերբակալվել էր նաեւ «Սրբազան պայքարի» գործով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image