Քաղաքականություն

Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ

Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ

Երեկ Աղվերանում տեղի է ունեցել հայ և ադրբեջանցի գործարարների հանդիպումը, որին մասնակցել են նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են հայ գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Սուքիասյան ընտանիքին պատկանող «Ռան Օիլ» ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանը և այլք։

Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել էր ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Հայաստանում: «Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, ժամանել է Հայաստան», հայտնել էին ադրբեջանական աղբյուրները:

Հիշեցնենք, որ Շահին Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման պետական ​​հանձնաժողովի նախագահն է: Համապատասխանաբար, Մհեր Գրիգորյանը Հայաստանում նմանատիպ հանձնաժողովի նախագահն է: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, կայացել է նաեւ սահմանազատման հանձնաժողովի նիստ։

Հիշեցնենք նաեւ, որ Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30–ի նիստում Հնդկաստանից գոմեշի մսի մեծաքանակ ներմուծման համար 270 մլն դրամի մաքսատուրքից ազատել է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «ՄԻԹ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image