Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ալվարո Արբելոան համարվում է այն թեկնածուներից մեկը, որը կարող է զբաղեցնել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը, եթե Խաբի Ալոնսոն հեռացվի թիմի ղեկից։ Այս մասին հայտնում են իսպանական սպորտային աղբյուրները։
Արբելոան ներկայումս ղեկավարում է «Ռեալի» երիտասարդական թիմը և ակումբի ներսում դիտվում է որպես այն մասնագետներից մեկը, ով կարող է ստանձնել գլխավոր մարզչի պատասխանատվությունը։
Հաղորդվում է, որ Ալոնսոյի պաշտոնանկությունը կարող է տեղի ունենալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վեցերորդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո, եթե մադրիդցիները չկարողանան դրական արդյունք ցույց տալ։