Netflix-ը ներկայացրել է նոր վավերագրական սերիալ՝ սկանդալային ռեփեր եւ պրոդյուսեր Շոն Քոմբսի մասին, որը հանդես է գալիս P. Diddy ստեղծագործական կեղծանվամբ։ Նա համարվում է ամերիկյան շոու բիզնեսի ամենաազդեցիկ պրոդյուսերներից մեկը։ Սերիալը բաղկացած է չորս մասից։ Այն նվիրված է այն աղմկահարույց քրեական գործին, որի արդյունքում P. Diddy-ն չորս տարվա եւ երկու ամսվա ազատազրկման դատապարտվեց՝ սեքսուալ շահագործման ու բռնության համար։ Դատարանը նրան մեղավոր ճանաչեց ներկայացված մեղադրանքների մի մասով։ Առավել ծանր հոդվածներով՝ երդվյալ ատենակալներն արդարացրին ռեփերին։ Դրա շնորհիվ նա ցմահ ազատազրկման չդատապարտվեց։ Սպասվում է, որ նա ազատության մեջ կլինի միայն 2028 թվականին։ Վավերագրական սերիալը կոչվում է «Շոն Քոմբս․ Հատուցում»։
Հատուկ ուշադրության է արժանի այն, որ նրա նախկին ընկերուհին՝ Կասանդրա Վենտուրան, որը նաեւ նրա դեմ հարուցված քրեական գործում մեղադրող կողմի հիմնական վկան է եղել, հրաժարվել է մասնակցել նկարահանումներին։ Նա է հայտարարել բռնությունների, սեքսուալ շահագործումների, թմրանյութերի օգտագործման եւ այլ հանցադրվագների մասին։ Վենտուրան ասել է, որ այդ ամենը վերահսկել է Քոմբսն ու ժամանակ առ ժամանակ էլ՝ մասնակցել։ Սերիալում ներկայացված են այն անձանց հիշողությունները, ովքեր երկար ժամանակ եղել են P. Diddy-ի կողքին՝ մանկության ընկերներ, նախկին գործընկերներ, աշխատակիցներ ու նույնիսկ՝ սեքս-աշխատողներ, որոնք մասնակցել են նրա կազմակերպած «սեքս-մարաթոններին»։ Նրանց պատմածների հիման վրա էլ ձեւավորվում է պատմություն այն մասին, թե ինչպես Հարլեմի բնակիչ տղան, որ մեծացել է առանց հոր, ձգտել է հասնել մի ողջ ինդուստրիայի բարձունքներին՝ աստիճանաբար ձեռք բերելով ամենաթողության ու անպատժելիության զգացողություն։ Սերիալը ստեղծողները նշում են, որ ո՛չ Քոմբսը, ո՛չ նրա փաստաբանները չեն մասնակցել սերիալի ստեղծմանը։
Մշակույթ
Սկանդալային ռեփերի մասին վավերագրական սերիալ կնկարեն
Ամենաընթերցված
Գագիկ Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից․...
«Մենք եկել էինք, հրավիրվել էինք, որպեսզի առերեսումը շարունակվեր, սակայն մեր իրավական համակարգը չի դա...
Պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել հակամարտությունը Իրանի հ...
Փաստորեն նաև աբիժնիկ է․ շտապ պիտի փաստեր ներկայացն...
Հայկական համացանցի ամենաթեժ քննարկվող թեմաներից ու տարածվող մեմերից է դարձել իտալահայ քանդակագործ Վի...
Երևանում սպանվածը Ինդոնեզիայի քաղաքացի էր
Երևանի հյուրանոցներից մեկում սպանված օտարերկրացին Ինդոնեզիայի քաղաքացի էր, Sputnik Արմենիայի տվյալնե...
×
❮
❯