Այլ

Միասին սիրուն պլան են գծել, պետք է թույլ չտանք, որ կատարվի

Միասին սիրուն պլան են գծել, պետք է թույլ չտանք, որ կատարվի

Այսօրվա հանդիպումներն ու հայտարարություններն արդեն պատկերացում են տալիս, թե մեր «ինքնիշխան» Նիկոլ Փաշինյանը ինչ էր բանակցում։ Քանի որ միակ նպատակը վերարտադրվելն ա ու թքած Հայաստանի շահերի վրա, շարունակում ա կատարել ադրբեջանցիների բոլոր պահանջները։ Ըստ արդարադատության նախարարի, Սահմանադրության տեքստը հրապարակելու են մարտին, որի մեջ փաստորեն փոխվելու են միայն Ադրբեջանի կողմից բարձրաձայնված կետերը։ Կառավարման ձևի փոփոխություն չկա։ Փոխելու են միայն Անկախության Հռչակագրին ու Եկեղեցուն վերաբերող կետերը։

Միասին սիրուն պլան են գծում`

1. Մարտին հրապարակվումա տեքստը, որ ադրբեջանցիները մի հատ ստուգեն ու հաստատեն, կարողա իրանց արդեն նախօրոք ա ուղարկվել նույնիսկ, հանրայնացնում են, որ ետ քայլի տեղ չունենան։

2. Մինչև ընտրությունները ստորագրում են «խաղաղության պայմանագիրը»:

3. Թե ադրբեջանական կողմը, թե Նիկոլը սկսում են հայ ժողովրդին սպառնալ պատերազմով` եթե Նիկոլը չընտրվի:

4. Վավերացումը (առանց որի «խաղաղության պայմանագիրը» չի կարող ուժի մեջ մտնել) ադրբեջանցիները խոստանում են կատարել արդեն մեր ընտրություններից հետո և երբ կփոխվի Սահմանադրությունը։ Բայց ոնց ժամանակին Թուրքիան չվավերացրեց ստորագրված հայ-թուրքական պրոտոկոլները, նույնն էլ անելու ա Ադրբեջանը` նորից նոր պահանջներ ու նոր սպառնալիքներ։

Այս պլանի կատարումը թույլ չտալու համար պետք է միայն ակտիվ մասնակցել ընտրություններին, պահանջատեր լինել ու չնպաստել Նիկոլի վերարտադրմանը։

Վահագն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image