1996-ից ի վեր ԵՊՀ իրավաբանական ոտք դրած հազարավոր մարդկանց կյանքում ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը վստահաբար ինչ-որ դեր է ունեցել՝ մեծ կամ փոքր։ Ով ունակ է եղել՝ սովորել է «ընկեր Ղազինյանից» - սովորել է ոչ միայն իրավաբանություն, այլև մարդկային, ազգային ու պետական արժեքներ։
Ես շատ չեմ շփվել Դավիթ Ղազինյանի հետ, սակայն այդ քիչն էլ բավարար էր՝ հասկանալու համար, որ նա իր ողջ էությամբ «Ղազինյան» է - ամուր ու արդարամիտ։
Ես վստահ եմ, որ այս ծանր փորձությունը Ղազինյանները կանցնեն պատվով - իրենց բնորոշ վեհ կեցվածքով։ Իսկ պատվեր կատարողներին, վստահ եմ, ողջ կյանքում ուղեկցելու է «հունիսի 17-ի ամոթը»։
Գրել է Ռուբեն Մելիքյանը