Գիշերվանից ՊՆ Ռազմական ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում օդանավակայանում։ Մեզ հասած տեղեկություններով` ՌԴ-ից Հայաստան վերադարձող տղամարդկանց անձնագրերը ՌՈ աշխատակիցները վերցնում են, տվյալները, այդ թվում` հեռախոսահամարը գրանցում, լուսանկարում եւ ասում` «կզանգահարենք Ձեզ»։
ՊՆ-ն ՌԴ-ից եկածներին փորձում է 25-օրյա վարժանքներին ներառել։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակից, սակայն նա մեր հեռախոսազանգերին չի պատասխանում։