Ես Գագիկ Ծառուկյանին անձամբ չեմ ճանաչում, բայց կույր էլ չեմ։ Տեսել եմ, թե նա ինչ է արել սպորտի համար, ինչ աջակցություն է ցուցաբերել գյուղացիներին, ինչպես է օգնել բազմաթիվ արվեստագետների ու տարբեր նախագծերի։ Ամեն Նոր տարի, տոներին՝ նվերներ, բարեգործական ծրագրեր, և վստահ եմ՝ կան նաև շատ գործեր, որոնց մասին ընդհանրապես չգիտենք։
Այո՛, նրա անվան հետ կապված կան նաև բացասական խոսակցություններ, բայց եթե գնահատում ենք կատարած գործերը, ապա դրանք, իմ կարծիքով, շատ ավելի շատ են։
Երբ 2018 թվականին ժողովուրդը ոտքի կանգնեց, Ծառուկյանն էլ միացավ ժողովրդին։ Դա էլ պատմության մի մասն է, որը չպետք է մոռանալ։ Ուրանալը լավ բան չէ. այսօր եթե ուրանում ենք ուրիշի արածը, վաղը կարող են նույն կերպ ուրանալ նաև մերը։
Իսկ Հ1-ի «Պետրոսիկը», որի վզի ութ ծալքը հաստացել է Ծառուկյանի հացն ուտելով, այսօր փորձում է ուրիշներին դաս տալ։
Ու մի բան էլ ասեմ,եթե մեր ազգի համար հարուստ մարդու ցավը հաճույքի պատճառ է, ապա դա արդեն լուրջ խնդիր է։ Նման բանից ուրախանում է միայն հոգով աղքատ մարդը։ Եթե մարդը նախանձով ու չարությամբ է ապրում, ապա այդ հոգեվիճակով էլ շարունակելու է ապրել։
Գրել է հումորիստ Արամ Մանուկյանը