Միջազգային

Մահապատիժ՝ ՊՆ նախկին նախարարներին

Մահապատիժ՝ ՊՆ նախկին նախարարներին

Չինաստանի պաշտպանության նախկին նախարարներ Վեյ Ֆենհեն և Լի Շանֆուն դատապարտվել են մահապատժի՝ երկու տարի ժամկետով հետաձգմամբ՝ կոռուպցիայի մեղադրանքով, հաղորդում է «Սինհուա»-ն։

2024 թվականի ամռանը Վեյ Ֆենհեն և Լի Շանֆուն հեռացվել են Չինաստանի կոմունիստական ​​կուսակցությունից և զրկվել գեներալական կոչումներից։

68-ամյա Լի Շանֆուն մեղավոր է ճանաչվել կաշառք ստանալու և տալու մեջ և դատապարտվել է մահապատժի՝ երկու տարի ժամկետով հետաձգմամբ։ Դատարանը նաև Լի Շանֆուին ցմահ զրկել է բոլոր քաղաքական իրավունքներից և բռնագրավել նրա ողջ անձնական ունեցվածքը։

Լի Շանֆուն Չինաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի մարտին։ Այդ աշնանը նա անհետացել է հանրության աչքից, որից հետո պարզվել է, որ նրա նկատմամբ հետաքննություն է սկսվել։ Նախկինում Լի Շանֆուն եղել է Սիչանի արբանյակային արձակման կենտրոնի տնօրեն և Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմավարական աջակցության ուժերի փոխհրամանատար։

Գեներալ Վեյ Ֆենհեն Չինաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2018-ից մինչև 2023 թվականը։

Լի Շանֆուն և Վեյ Ֆենհեի իրավահաջորդը՝ գեներալ Դոնգ Ջունը, որը նշանակվել էր պաշտպանության նախարար 2023 թվականի վերջին, նույնպես ներգրավված է կոռուպցիայի մեջ:

Չինաստանում մահապատիժները՝ պատժի հետաձգմամբ, փոխարինվում են ցմահ ազատազրկմամբ՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image