Սեպտեմբերի 29-ին Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել է 3,1 տոկոսով, հասնելով 92,18 դոլարի։ Այս մասին հայտնում է ռուս ֆինանսական վերլուծաբան Վլադիսլավ Անտոնովը։ Այս ամենով հանդերձ, ըստ փորձագետի, սեպտեմբեր ամսին Brent-ը թանկացել է 6,19 տոկոսով, երկրորդ եռամսյակում՝ 22,71 տոկոսով։
Երկրորդ եռամսյակում, ըստ նրա, գնաճը պայմանավորված է եղել Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի կողմից նավթի արդյունահանման ծավալների կրճատմամբ։ Բորսայական վերջին տվյալների համաձայն, այսօր Ասիական բորսաներում Brent-ի մեկ բարելն արժեցել է 92,4 դոլար։
Մասնագետները նշում են, որ հնարավոր է, որ նավթի գնանկումը շարունակվի մինչեւ 89,55 դոլար՝ մեկ բարելի դիմաց։