Քաղաքականություն

«Բրեվիսը» հերքում է․ ԶԼՄ-ներում տեղ գտած արդյունքները չեն արտացոլում մեր իրականացրած սոցհարցումները

«Բրեվիսը» հերքում է․ ԶԼՄ-ներում տեղ գտած արդյունքները չեն արտացոլում մեր իրականացրած սոցհարցումները

Տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 31-ին EuroNews-ով հրապարակված, և հայկական որոշ ԶԼՄ-ներում արտատպված հոդվածում տեղ գտած սոցհարցման արդյունքները, որոնցում հղում է կատարվում «Բրեվիս» ընկերությանը, չեն արտացոլում մեր կողմից իրականացված հարցման հրապարակված արդյունքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել կազմակերպությունը։

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով մայիսի 5-11 անցկացված հարցման պաշտոնական հրապարակումը առ 22.05.2026թ. հասանելի է միայն այս հղումով:

Հայտնում ենք նաև, որ «Բրեվիս» ընկերությունը պատասխանատու է միայն դաշտային աշխատանքների իրականացման համար, հետազոտության մեթոդաբանության և վերլուծության հետ կապված հարցերը պատվիրատուի իրավասությունների դաշտում են:

Հիշեցնենք, որ վերջին օրերին իշխանական լրատվամիջողները հղում անելով EuroNews-ի գրում էին, որ ըստ «Բրեվիս» ընկերությանը անցկացրած հարցումների առաջիկա ընտրություններին Փաշինյանը ստանալու է 65 % ձայն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image