Միջազգային

Միջուկային սպառազինություններին կհատկացնեն 92 միլիարդ դոլար

Միջուկային սպառազինություններին կհատկացնեն 92 միլիարդ դոլար

Միացյալ Նահանգները նախատեսել է 27 թվականի ռազմական բյուջեով միջուկային սպառազինություններին հատկացնել 92 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է Պենտագոնը։ Դա արվում է Ամերիկայի՝ միջուկային զսպման քաղաքականությունը արդյունավետ իրականացնել կարողանալու համար։

Հատկացման մեջ հաշվարկված է թե միջուկային եռամասնյա համակարգերի ամբողջ կոմպլեքսի վրա կատարվող ծախսը՝ 71,4 միլիարդ, թե միջուկային սպառազինությունների ոլորտի հրամանատարական, կառավարման եւ կապի համակարգերի վրա կատարվող ծախսը՝ 20,2 միլիարդ դոլար: Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանական հաջորդ տարվա բյուջեն կկազմի 1,5 տրիլիոն դոլար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image