Քաղաքականություն

Սա արդեն ձեռագիր է

Սա արդեն ձեռագիր է

Գրել էինք, որ«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, որ վերջին զարգացումների շրջանակում արդեն մի քանի անձ է բերման ենթարկվել։ Կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ 15 անձ է տարվել բաժին, իսկ մեկի նկատմամբ արդեն առաջադրվել է մեղադրանք։

Նրա խոսքով՝ ներկայացված մեղադրանքը կրկին նույն բնույթի է և վերաբերում է բարեգործական գործունեության սահմանափակումների ենթադրյալ խախտմանը։ Ղահրամանյանը պնդում է, որ նման մոտեցումը դարձել է համակարգված գործելաոճ։

Կուսակցության գնահատմամբ՝ իշխանությունները փորձում են ստեղծել այնպիսի տպավորություն, թե իրենց գործունեությունը դուրս է օրինական դաշտից և բարեգործության անվան տակ իրականացվում են այլ նպատակներ։ Սակայն, ըստ խոսնակի, այդ մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը և նպատակ ունեն վարկաբեկել քաղաքական ուժին։

«Սա արդեն ձեռագիր է»,- նշել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image