Քիչ առաջ տեղեկացանք, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Հակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԿԸՀ-ն բավարարել է Դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Նա երեկ ձերբակալվել էր։
Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ընտրակաշառք տալու նախապատրաստության վերաբերյալ։ Վերջինս տարբեր հարցազրույցներում բազմիցս հերքել է դա։