Միջազգային

Դադարեցվել է Հորմուզի նեղուցի բեռնանավերի «ազատագրման» օպերացիան

Դադարեցվել է Հորմուզի նեղուցի բեռնանավերի «ազատագրման» օպերացիան

Սպիտակ տան վարչակազմում որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել «Ազատության նախագիծ» օպերացիան, որի նպատակը լինելու էր Հորմուզի նեղուցում արգելափակված առեւտրային նավերի «ազատագրումը»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իր Truth Social սոցկայքի էջում հրապարակված գրառմամբ նա տեղեկացրել է, որ «Ազատության նախագծի» ժամանակավորապես դադարեցումը կապված է այն բանի հետ, թե ինչով կավարտվեն Իրանի հետ բանակցությունները, որոնք ընթանում են Պակիստանի եւ մյուս երկրների միջնորդությամբ։

«Մենք եկել ենք փոխադարձ համաձայնության, որ թեեւ լիակատար բլոկադան շարունակվելու է պահպանվել, սակայն «Ազատության նախագիծը» կդադարեցվի կարճ ժամանակով, որպեսզի տեսնենք, թե ինչով կավարտվեն բանակցություններն ու կկարողանանք ստորագրել համաձայնություն»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image