Հասարակություն

Հրազդանի շենքերից մեկի տարածքը ողողվել է ջրով․ քաղաքացիները չեն կարողանում դուրս գալ

Հրազդանի շենքերից մեկի տարածքը ողողվել է ջրով․ քաղաքացիները չեն կարողանում դուրս գալ

Մայիսի 27-ին՝ ժամը 10:15-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի հարակից տարածքը ամբողջությամբ ողողվել է ջրով, ինչի հետևանքով քաղաքացիները չեն կարողանում շենքից դուրս գալ։


Նշված վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ։

Քաղաքացիները փրկարարների օգնությամբ շենքից դուրս են բերվել։ Փրկարարները ջրահեռացման աշխատանքների ընթացքում աջակցել են նաև ՏԻՄ աշխատակիցներին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image