Միջազգային

Երևանյան հարթակն օգտագործել է Եվրոպայից բողոքելու համար․ ալիևյան մառազմ

Երևանյան հարթակն օգտագործել է Եվրոպայից բողոքելու համար․ ալիևյան մառազմ

Երևանում ընթացող ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատեց Եվրախորհրդարանին՝ նշելով, որ ոչ բոլոր եվրոպական կառույցներն են այնքան աջակցում հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, որքան՝ Եվրահանձնաժողովը։

Նա նշեց, որ նման կառույցների թվում են Եվրախորհրդարանը և ԵԽԽՎ-ն։ Նա նշեց, որ Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ է 2001 թվականից, իսկ մինչև 2024 թվականի հունվարը պատվիրակության վրա որևէ սահմանափակում չի դրվել։

Ալիևը պնդել է նաև, թե Ղարաբաղում (օկուպացված Արցախում - խմբ) այսպես կոչված «հակաահաբեկչական միջոցառումների ավարտից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականի բանաձևերի կիրառումից չորս ամիս անց ԵԽԽՎ-ն պատժամիջոցներ կիրառեց ադրբեջանական պատվիրակության դեմ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image