Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 10-ին քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ռուբիկի Ստեփանյանը։ Վերջինս գերեվարվել էր 2021թ-ի նոյեմբերի 16-ին՝ մեկ տասնյակ զինծառայողների հետ և գերությունից վերադարձել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերիների հետ՝ 2021թ-ի դեկտեմբերի 19-ին։
Հիշեցնենք, որ Ստեփանյանը 52 տարեկան էր, գերությունից հետո նրան լքել էր կինը և նա քաղցկեղի դեմ որոշ ժամանակ պայքարում էր իր մոր չնչին թոշակով, մինչև մայրը մահացավ անցած տարի։