Թուրքիայում սպասվում են ուժգին շոգ եղանակ, որը կարող է լուրջ սպառնալիք դառնալ մարդկանց, հատկապես՝ տարեցների, երեխաների եւ խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար։ Ուստի հատկապես տուրիստները, Թուրքիա այցելելիս պետք է նկատի ունենան սպասվող անոմալ շոգերը։ Այս մասին հայտարարել է թուրք բժիշկ Դիլեք Շենգյուլը։ Անոմալ շոգ եղանակը սկսվելու է հուլիսի 17-ից։ Տաք օդային զանգվածները Թուրքիա են հասնելու Եվրոպայից։ Միջերկրականի եւ Էգեյանի ավազանի ծովափնյա առողջարաններում սնդիկի սյունը կարող է հասնել +40 աստիճանի, ըստ Ցելսիուսի սանդղակի։ Դա առաջացնում է ջերմահարման լուրջ վտանգ թե տեղացիների եւ թե տուրիստների համար։
Մարդկանց խորհուրդ է տրվում պահպանել առավելագույն զգուշություն։ Երկար ժամանակ չմնալ արեւի ուղիղ ճառագայթների տակ, հետեւել առողջական վիճակին եւ ինքնազգացողությանը, խմել բավարար քանակությամբ ջուր։ Շոգ եղանակի ժամանակ մեծ է ջրազրկման եւ գերտաքացման, շոգահարման վտանգը։ Ջերմահարման կամ շոգահարման առաջին նախանշաններն են՝ գլխապտույտը, թուլությունը, սրտխառնոցը, արագացող սրտի բաբախյունը, գիտակցության մշուշվածությունը։ Նման դեպքերում պետք է անպայման դիմել բժշկի։ Հատկապես տուրիստները, պետք է առավոտյան զբոսանքները կատարեն առավոտյան կամ երեկոյան ժամերին։ Պետք է հագնել թեթեւ բաց գույնի հագուստ, կրել գլխարկ, արեւապաշտպան միջոցներ օգտագործել եւ մշտապես ունենալ ջրի պաշար՝ խմելու համար։ Ամառային շոգ եղանակին առնվազն ամեն օր պետք է խմել 2,5- 3 լիտր ջուր։
Նարեկ Հարությունյան