Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկ։
Պատվերի ձևակերպման փուլում՝ զամբյուղում կամ «Վճարել հիմա» կոճակը սեղմելիս, օգտատերը վճարման տարբերակներում կարող է ընտրել Յունիբանկը։ Ապառիկ ձևակերպելու համար համակարգը օգտատիրոջը տեղափոխում է բանկի էջ, որտեղ նա անցնում է վարկային հայտի դիտարկման և հաստատման գործընթացը։
Ապառիկը հնարավոր է ձևակերպել մինչև 2 500 000 ՀՀ դրամի չափով՝ մինչև 36 ամիս ժամկետով․ հստակ այմանները սահմանվում են յուրաքանչյուր հաճախորդի համար անհատապես։ Տոկոսադրույքը և մարման պայմանները ցուցադրվում են ձևակերպման փուլում։
Եթե գնորդը որոշի հրաժարվել ապրանքից, վճարված գումարները կվերադարձվեն։ Այս դեպքում վարկային պայմանագրի պարտավորությունները կվերահաշվարկվեն կամ կփակվեն։
«Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր գնորդ ունենա ընտրության ազատություն, այդ թվում՝ վճարման եղանակների ընտրության հարցում։ Յունիբանկի հետ ինտեգրացիան թույլ է տալիս օգտատերերին առաջարկել թափանցիկ և արագ ծառայություն անմիջապես հարթակի ներսում։ Մենք տեսնում ենք, որ ժամանակակից ֆինանսական լուծումների հասանելիությունն ուղղակիորեն ազդում է հաճախորդների հավատարմության վրա․ երբ մարդը կարողանում է հենց հիմա ձեռք բերել ցանկալի ապրանքը և վճարել դրա համար իրեն հարմար ժամկետներում՝ դա փոխում է գնումների ամբողջ մոտեցումը։ Մենք շարունակելու ենք նման գործիքների ներդրումը՝ Wildberries-ում գնումները հնարավորինս հասանելի դարձնելու համար», — նշել է Wildberries-ի Հայաստանի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը։
«Յունիբանկը շարունակում է զարգացնել թվային ֆինանսական լուծումները՝ վարկավորման գործընթացը դարձնելով հնարավորինս պարզ և հարմար հաճախորդների համար։ Մենք Հայաստանի սպառողական վարկավորման շուկայի առաջատարներից ենք, և մեզ համար կարևոր է, որ բանկային ծառայությունները հասանելի լինեն հենց այնտեղ, որտեղ դա հարմար է հաճախորդին։ Wildberries-ի հետ համագործակցության շնորհիվ գնորդները կարող են ապառիկ ձևակերպել անմիջապես գնման ժամանակ՝ ընդամենը մի քանի քայլով։ Նոր ծառայությունը հնարավորություն է տալիս ձեռք բերել ցանկալի ապրանքները՝ առանց երկար ժամանակ խնայողություններ անելու կամ գնումը հետաձգելու անհրաժեշտության», — նշել է Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը։
Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочку
Wildberries в партнерстве с Юнибанком предоставила возможность оформить покупки в рассрочку для пользователей в Армении.
На этапе оформления заказа в корзине или при нажатии кнопки «Оплатить сейчас» пользователь может выбрать способ оплаты Юнибанк. Для оформления рассрочки система переводит пользователя на страницу банка, где он проходит процесс рассмотрения заявки и получения одобрения по заявке.
Рассрочку можно оформить на сумму до 2 500 000 драмов РА и на срок до 36 месяцев — конкретные условия определяются банком индивидуально для каждого клиента. Процентная ставка и условия погашения отображаются на этапе оформления.
Если покупатель решит отказаться от товара, внесенные денежные средства будут возвращены. При этом обязательства по кредитному договору будут пересчитаны или закрыты.
«Для нас важно, чтобы каждый покупатель имел свободу выбора, в том числе при выборе способов оплаты. Интеграция с Юнибанком позволяет предложить пользователям прозрачный и быстрый сервис прямо внутри платформы. Мы видим, что доступ к современным финансовым решениям напрямую влияет на лояльность клиентов: когда человек может приобрести желаемый товар здесь и сейчас, а оплатить его в удобные для себя сроки — это меняет сам подход к покупкам. Мы продолжим внедрять подобные инструменты, чтобы делать покупки на Wildberries максимально доступными для всех», — прокомментировал региональный директор Wildberries в Армении Давид Мирзоян.
«Юнибанк продолжает развивать цифровые финансовые решения, делая процесс кредитования максимально простым и комфортным для клиентов. Мы являемся одним из лидеров рынка потребительского кредитования в Армении, и для нас важно, чтобы банковские услуги были доступны именно там, где это удобно клиенту. Благодаря партнерству с Wildberries покупатели могут оформить кредит непосредственно в процессе покупки — всего в несколько кликов. Новый сервис позволяет получить желаемые товары без необходимости долго копить или откладывать покупку», — отметил первый заместитель председателя Правления, директор по развитию розничного бизнеса и продажам Юнибанка Гурген Гукасян.