Իրավունք

Ղազինյանի սանիկին էլ են կալանավորել

Ղազինյանի սանիկին էլ են կալանավորել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի գործով կալանավորված է նաև նրա սանիկը՝ Արման Սարգսյանը։ Պատգամավորի թեկնածուն կալանավորվել է հունիսի 17-ին։

Այս մասին«Հրապարակ»–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Քրեական վարույթի շրջանակներում ութ մեղադրյալ կա, որից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, երեք անձի նկատմամբ՝ տնային կալանքը։ Կալանավորված անձինք Դավիթ Ղազինյանը և նրա սանիկն են՝ Արման Սարգսյանը, որը կուսակցության գրասենյակի ղեկավարն է։ Մյուս երեք մեղադրյալների նկատմամբ կիրառված է անազատության հետ չկապված խափանման միջոց։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image