Ես կառաջարկեի՝ Հիսուսի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Վեհափառ հայրապետի եւ սրբազանների վրա Նիկոլ Փաշինյանի վերջին հարձակումներից հետո մեկ անգամ էլ ընթերցել ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հանճարեղ միտքը, որ ինքը Նիկոլին ճանաչելուց հետո է սկսել հավատալ Հիսուս Քրիստոսին: Հովիկ Աղազարյանը, այո, տակավին ՔՊ խմբակցության անդամ, ժամանակին ահազանգում էր Հիսուսի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Վեհափառ հայրապետի, Սրբազան հայրերի եւ մեր բազմաչարչար հավատացյալների գլխին թափվելիք այս կրակի մասին: Մենք սխալ էինք հասկանում Հովիկ Աղազարյանի միտքը եւ կարծում էինք, թե նա բարձրացնում է Նիկոլին: Մինչդեռ դա ահազանգ էր՝ ահազանգ, որ ծնվել էր Հիսուսի եւ Նիկոլի համեմատությունից: Հիսուսին Հովիկ Աղազարյանի պես կսկսեր հավատալ յուրաքանչյուր ոք, անգամ մահմեդականը, եթե փողոցում պատահաբար հանդիպեր սատանայի կամ մեկ այլ չարքի՝ դեւի, հրեշի, օձի… Մենք, օրինակ, չսկսեցի՞նք ավելի շատ հավատալ Հիսուսին ու ՀԱԵ-ի ծառաներին՝ տեսնելով Նիկոլի վերջին դրսեւորումները: Անձամբ ես Նիկոլին հեռուստացույցով տեսնելուց էլ եմ խաչակնքվում: Իսկ պենիսի ցուցադրման մասին նրա հայտարարություննե՞րը… Դրա ֆեյսբուքյան էջը պետք է արգելափակել, իսկ իրեն փակել ԱԱԾ դժոխքում, մինչեւ բացվեն իսկական դժոխքի դռները: Այդ աստիճանի սրբապիղծ էակից պրծնելու ուրիշ ձեւ չկա: Կատարյալ խայտառակություն է: Ես սարսափով կարդացի ՀՀ առաջին նախագահի վերաբերյալ նրա գրառումը: Թվում էր՝ ամեն հաջորդ տողում պետք է հանդիպեմ հերթական պոռնոգրաֆիկ արտահայտությանը, բայց լավ էր՝ նա սահմանափակվել էր իր անձնական զարդարանք-պիտակները Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա կախելով միայն:
Իսկ ինչ է Ամենայն հայոց կաթողիկոսին Վեհարանից հանելու նրա «գաղափարը», եթե ոչ՝ սատանայի մտագարություն: Անճոռնի կենդանին չի էլ հասկանում, որ Վեհարանը միշտ այնտեղ է, որտեղ կանգնած է կամ նստած Վեհը՝ Կաթողիկոսը: Էջմիածինն է այսօր այդ Վեհարանը, վաղը կարող է Վեհարանը լինել Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Լոս Անջելեսում, Փարիզում… Ամենուր, ուր կորոշի հաստատվել Վեհափառը: Իսկ ի՞նչ կմնա դրանից հետո այսօրվա Վեհարանում, Նիկո՞լը պիտի նստի այնտեղ: Համաշխարհային մասշտաբի ճշմարտություն է, չէ՞. որ խոզը պալատ մտնելով պալատական չի դառնում, բայց պալատը վերածվում է խոզանոցի: Մի՞թե նույնը չկատարվեց պետական շենքերի հետ, երբ Նիկոլն ու իր «ցեղակիցները» բոլուկով հաստատվեցին դրանցում: Չտեսի պես զուգարաններն էին մտնում, դարակներն էին քաշքշում… 7 տարի անց ախոռի են վերածել ամեն ինչ, ինչին հասել է իրենց ձեռքը:
Բանը՝ Աստծո 10 պատվիրանները… Փորձենք հպանցիկ մի հայացք նետել դրանց վրա, եթե, իհարկե, մեր անհոգ օրերում մոռացել ենք դրանց մասին: Հենց երկրորդ պատվիրանն ասում է. «Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրա, եւ երկրի խորքի ջրերի մեջ եղած որեւէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես: Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետեւ ե՛ս եմ քո Տեր Աստվածը»: Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլը խոսում է ՔՊ-շնիկների, ուժային եւ ոչ այնքան ուժային պետական կառույցների պաշտոնյաների հետ՝ իրեն հռչակելով Աստված այդ թափոնի համար: Պատվիրան 3-րդ. «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետեւ Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում»: Հետեւաբար՝ լռիր մեկ վայրկյան, այ «բարեպաշտ», բավական է Աստծո անունը տալով հալածես Աստծո տունը եւ նրա սպասավորներին: 6, 7, 8, 9-րդ պատվիրաններ. «Մի սպանիր: Մի շնացիր: Մի գողացիր: Քո հարեւանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր»: Սրանցից ո՞ր մեկը չի խախտել Նիկոլ բարեպաշտը: Նա ե՛ւ սպանել է, ե՛ւ շնացել (մեծ հավանականությամբ), ե՛ւ սուտ վկայություններ տվել… Իսկ ինչպես է գողացե՜ե՜ե՜լ… Թե ինչպես է գողացել ու ինչքան, միանգամայն այլ օպերա է: Կարծում եք՝ իզո՞ւր են նրան «երկրի գող» անունը տվել, կարծում եք՝ հնարավո՞ր է Հայաստանի նման քնձռոտ երկրի վարչապետի նույնքան քնձռոտ աշխատավարձով 7 տարում դառնալ միլիոնատեր: Եթե այո, ապա ինչո՞ւ դուք ձեր կնանիքին Թուրքիա չեք ուղարկում՝ մի 3 օրով «ռելաքս» լինելու: 100 հազար դոլար չունե՞ք, թե՞ մոռացել եք, որ վարչապետը ոչ թե Նիկոլն է, այլ՝ դուք… Կարճ ասած՝ իմացեք, թե իշխանափոխությունից հետո ումից եք պահանջելու ձեր փողերը, որ մարեք ձեր վզին դրած պարտքերը: Դե իսկ Նիկոլի պարագայում ամենահետաքրքիրը 10-րդ պատվիրանն է. «Ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի վրա աչք մի՛ ունեցիր: Ո՛չ քո մերձավորի կնոջ վրա, ո՛չ նրա ծառայի վրա, ո՛չ նրա աղախնու վրա, ո՛չ նրա եզան վրա, ո՛չ նրա էշի վրա, ո՛չ նրա անասունի վրա, ո՛չ այն ամենի վրա, ինչ քո մերձավորինն է, աչք մի՛ ունեցիր»: Կարելի՞ է, արդյոք, Նիկոլին ճանաչելուց հետո մտածել, որ նա ոչ մեկի ինչքի ու մնացած բաների վրա աչք չունի: ՀԷՑ-ը՝ ձեզ օրինակ: Չգիտեմ՝ այդ մարդն ինձ հավատ չի ներշնչում…