Axios պարբերականը հայտնում է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը Իրանին մի քանի օր ժամանակ կտա՝ բանակցային սեղան վերադառնալու համար։ Հակառակ դեպքում կվերսկսվեն պատերազմական գործողությունները։ Պարբերականը մանրամասնել է, որ նախագահ Թրամփը Իրանին 3-5 օր ժամանակ կտա, որպեսզի իրանցիները իրենց գործերը կարգավորեն եւ վերադառնան բանակցություններին։
Ըստ հոդվածի, այժմ որոշում է կայացված դիվանագիտությանը մի քիչ էլ ժամանակ տալ՝ հակամարտության կարգավորման «բանալիները» գտնելու համար։ Իրանում սակայն կարծում են, որ Թրամփը պարզապես թակարդ է լարում Թեհրանի դեմ՝ անակնկալ նոր հուժկու հարվածից առաջ նախապատրաստվելու համար։