Հեռավոր ճամփորդության մեկնող մարդն ի՞նչ է վերցնում իր հետ՝ առաջին անհրաժեշտության իրեր՝ ատամի մածուկ, խոզանակ, սափրվելու պարագաներ, մեկ-երկու ձեռք ներքնաշոր, գուլպա, առնվազն մեկ հատ տաք սվիտր… Հա, մի ռուլոն էլ տուալետի թուղթ, որ բան է՝ հյուրանոցից դուրս բնական կարիքներ ունենա, կարողանա դաշտային պայմաններում վրա-գլուխը մաքրել:
Չեմ կարծում որ մեր երկրի վարչապետին անհրաժեշտ լինի այսքան բան հետը տանել: Ինքնաթիռում տուալետ կա, ինքնաթիռից իջավ՝ կոխելու են հյուրանոց, իսկ այնտեղ բոլոր հարմարությունները կան՝ արդուկ, ֆեն, օճառ, վաննայի փրփուր, մեկանգամյա չստիկներ, փափուկ և կոշտ սրբիչ… Այսինքն մեր երկրի վարչապետը կարիք չունի հետը ռուլոնով տուալետի թուղթ տանել Վաշինգտոն: Մի կողմից էլ պատվիրակություն կա հետը, որ եթե հանկարծ վարչապետը, որտեղ էլ լինի, ձայն տա՝ թուղթ հասցրեք, իսկույն կհասցնեն:
Ճամպրուկի պարունակության համար մեծ նշանակություն ունի, թե որն է տվյալ ճամփորդության նպատակը: Դիցուք՝ Փաշինյանի Վաշինգտոն այցելության նպատակը բավականին քաղաքական է, և դա ենթադրում է, որ նա պետք է ԱՄՆ մեկնած լինի կարևոր թղթապանակներով և փաստաթղթերով, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք դնի սեղանին և իր զրուցակիցներին ներկայացնի իրականությունը: Հակառակ պարագայում զրուցակիցները հեշտությամբ կարող են «ֆռռացնել» նրան ու անհարմար վիճակում դնել հենց բանակցային սենյակում: Վաշինգտոնը կամ Սպիտակ տունը, հասկանում ես, կառավարության դաչան կամ վարչապետի աշխատասենյակը չեն, որ, երբ ուզենա, համակարգիչը բացի ու իր ապուշ գրառումներով մարդկանց հիմարացնի: Մյուս կողմից էլ Թրամփի ու Ալիևի հետ է հանդիպելու, իսկ դա նշանակում է, որ առանց հաղթանակի բանակցային սենյակից դուրս գալը Փաշինյանի համար հավասարազոր է իշխանազրկման: Ինքը Վաշինգտոն է մեկնել «միջանցք չենք տալիս» բարձրագոչ հայտարարությամբ, հետևաբար, եթե տվեց, ուրեմն պարտված է: Կա՞ երրորդ տարբերակ, այսինքն այնպիսի մուտիլովկա կամ մանիպուլյացիա, որով հնարավոր լինի «միջանցք տալը» ներկայացնել որպես «միջանցք չտալ»: Սա էլ չլինի 44-օրյա պատերազմը, որ համ պարտվես, համ հայտարարես, որ հաղթել ես, համ կորցնես, համ հայտարարես, որ գտել ես, համ թալանես, համ հայտարարես, որ հարստացրել ես մարդկանց: Այստեղ չոր հաշվարկ կա՝ կամ դու ես վերահսկում քո տարածքով անցնող ճանապարհը, կամ քեզ մի կողմ են հրում քո սեփական տարածքից և ուրիշն է վերահսկում այդ ճանապարհը, և այն ինքնաբերաբար վերածվում է միջանցքի, ավելի ստույգ՝ «Զանգեզուրի միջանցքի»: Ի՞նչ է ասելու դրանից հետո Փաշինյանը… Մի՞թե հիմա էլ հայտարարելու է, թե «միջանցքը տվեցինք, բայց գտանք խաղաղությունը: Ո՞վ կհավատա, ո՞վ է տեսել պատանդներով, ռազմական էսկալացիայի սպառնալիքներով, հարևանների շահերի հաշվին նրանց հակառակորդներին լավություն անելու տեսքով խաղաղություն: Քանի՞ կոպեկ արժի այդպիսի խաղաղությունը, երբ դու ունես դեօկուպացիայի կարոտ սուվերեն տարածքներ, երբ դեռ չգիտես էլ, թե որն է քո սահմանը, քանի դեռ դելիմիտացիան ու դեմարկացիան չես ավարտել: Ի՞նչ է, պատմության ընթացքում այսպիսի խաղաղության պայմանագրե՞ր են ոչ ևս եղել: Դրանք ստորագրման պահին գուցե կան, բայց բանակցային սենյակից դուրս եկար՝ արդեն չկան:
Եվ ուրեմն՝ Նիկոլն իր հետ պետք է ունենա մեր բոլոր ռազմագերիների ցուցակը, Հայաստանի օկուպացված տարածքների քարտեզը, միջազգային օրենքների մի ամբողջ տրցակ, որոնք երկրորդ և երրորդ պետություններին թուլ չեն տալիս ՄԱԿ-ի անդամ պետության միջով «միջանցք» բացել և, խելքներին ինչ բրթի, այնտեղով տանել ու բերել: Այստեղ պետք է հստակ ասել՝ ոչ, դա պետք է լինի ճանապարհ, որը վերահսկելու եմ ես՝ իմ սահմանապահ և մաքսային ծառայություններով: Ես մի պարզ պահանջ կդնեի զրուցակիցներիս առաջ՝ դուք ինձ կտա՞ք միջանցք Լոս Անջելեսից Բոստոն, Տաշիրից Դաղստան և կամ՝ Գյումրիից Սև ծով: Այս ամենի անունն, ի վերջո բանակցություն է: Հետաքրքիր չէ՞ տեսնել Թրամփի և Ալիևի դեմքերըն այդ պահին:
Արցախցիների իրավունքների հարցը: Սա, անշուշտ, հաղթաթուղթ կարող է լինել Փաշինյանի համար, եթե նա համարձակվի Ալիևի ներկայությամբ այն բարձրաձայնել Թրամփի առաջ: 120 հազար մարդ է հայրենազրկվել Արցախի հայաթափման արդյունքում, այնտեղ պատմա-մշակութային հուշարձանների ջարդ է սկսվել… Անուն տվեք սրան, պարոն Թրամփ և փորձեք հավաստիացնել, որ արցախցիներն անպայման կվերադառնան իրենց տներն ու հայրենիքը: Չե՞ք կարող, պարոն Թրամփ, դե ուրեմն բարի եղեք խոստովանել, որ ձեզ ոչ թե տևական և կայուն խաղաղությունն է հետաքրքրում, այլ այս 32 կիլոմետրանոց ճանապարը, որին փորձում եք ամեն գնով «միջանցքի» տրամաբանություն հաղորդել:
Դե իսկ բանակցությունների ավարտին, կարելի է հաղթական հայտարարել՝ ես կողմ եմ ճանապարհների բացմանը, կողմ եմ ոչ միայն Սյունիքով, այլև Հայաստանի բոլոր ճանապարներով միջազգային օրենքներին համապատասխան տարանցումներ կազմակերպելուն: Ձեզ էլ, պարոն Թրամփ, շնորհակալ եմ այս հանդիպումը կազմակերպելու, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար:
Հ.Գ. Գրում եմ ու մտածում՝ ո՞ւր է մեզ այնպիսի բախտ, որ Նիկոլն իր, շատ ներողություն, ցռան թիմով կարողանար այս ամենը դնել Թրամփի ու Ալիևի առաջ: Ես վախենում եմ, որ այդ թիմին Վաշինգտոնում մի ավտո տուալետի թուղթն էլ չհերիքի:
Քաղաքականություն
Ի՞նչ կա Փաշինյանի ճամպրուկում
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯