Այլ

Սուրբ Աթոռի դասը՝ սրբադասվում է նա, ով զոհվում է հանուն հավատի 

Սուրբ Աթոռի դասը՝ սրբադասվում է նա, ով զոհվում է հանուն հավատի 

Նիկոլ Փաշինյանը հրավիրված էր Սուրբ Աթոռ՝ մասնակցելու Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և վեց այլ Երանելիների սրբադասման արարողությանը։

Մալոյանի կենսագրությունը կարդալիս հանդիպեցի մի դրվագի, որը չի կարելի անտեսել։
Ցեղասպանությունից առաջ՝ 1915-ի գարնանը, Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը փորձել էր անել անհնարինը՝ փրկել մարդկանց կյանքեր։ Նա օգտագործել էր բոլոր հնարավորությունները՝ ցույց տալու իր հավատարմությունը Օսմանյան կայսրությանը։ Ավելին՝ Մալոյանը անգամ պետականորեն պարգևատրվել էր։ Ապրիլի 6-ին նրան տեղեկացրել էին, որ սուլթան Մեհմեդ V-ը որոշել է մեդալ շնորհել։ Ապրիլի 20-ին մեդալը նրան հանձնվեց հանդիսավոր կերպով՝ սուլթանի հռչակագրի հետ միասին։ Իր ընդունելության խոսքում Մալոյանը մաղթել էր սուլթանի առողջություն և

Օսմանյան կայսրության հաղթանակ դաշնակիցների նկատմամբ։ Բայց դա չփրկեց նրան։

Մի քանի շաբաթ անց՝ հունիսի 10-ի գիշերը, Օսմանյան ժանդարմերիան Մալոյանին և շուրջ 400 քրիստոնյաների տարավ անապատ՝ չարչարանքների և մահվան։ Նրանց մարմինների վրա երևում էին կտտանքների հետքերը։ Արքեպիսկոպոսին շղթայեցին, ծեծեցին, պոկեցին եղունգները։ Երբ ոստիկանապետ Մամդուհ բեյը պահանջեց, որ նա հրաժարվի իր հավատից ու ընդունի իսլամը, Մալոյանը պատասխանեց․

«Ես պատրաստ եմ դիմանալ ցանկացած չարչարանքի։ Մահը կլինի իմ երջանկությունը։ Ես կապրեմ և կմեռնեմ հանուն իմ հավատքի»։
Նա խոսքը պահեց։
Նա մեռավ, բայց չծնկեց։
Այդ պատճառով էլ սրբադասվեց։
Հիմա հարց եմ ուզում տալ․
Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է, թե ինչ է նշանակում ծառայել Օսմանյան կայսրությանը։
Թե՞ կարծում է՝ կարելի է ինչ-որ քայլերով գոհացնել նրանց, ովքեր դարերով փորձել են ոչնչացնել մեր հավատը, մեր ինքնությունը։ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը սրբադասվեց, որովհետև զոհվեց իր հավատքի համար։
Իսկ ինչ կապ ունի այդ սրբադասման հետ մի առաջնորդ, որը հալածում է մեր հոգևոր հայրերին ու Եկեղեցին․ փորձում ծառայել արտաքին ուժերին՝ մոռանալով, թե որտեղ է սրբության սահմանը։ Ես դա համարում եմ  Սուրբ Աթոռի դասը՝ սրբադասվում է նա, ով զոհվում է հանուն հավատի։  Սրբությունը հպատակությամբ չեն վաստակում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image