Հասարակություն

Դպրոցական աղջիկներին տարել են բաժին, նրանց գումարներն ու զարդերը վերցրել եւ չեն վերադարձրել

Դպրոցական աղջիկներին տարել են բաժին, նրանց գումարներն ու զարդերը վերցրել եւ չեն վերադարձրել

Օրերս փողոցներում, պատերի եւ սյուների վրա հայտնվել էին «Նիկոլի գրպանի ոստիկանապետ» գրառմամբ նկարներ, որոնցում պատկերված է ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը՝ թիկունքին Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշը։ 

Մենք երեկ գրել էինք, որ ձերբակալվել են դպրոցական աղջիկներ, որոնց կասկածել են թռուցիկներ տարածելու մեջ։ Այս մասին լրագրողներին այսօր հայտնել էր նաեւ Էրեբունու ՁՊՎ-ի դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը` Անի Բասենցյանը։ Քննչական կոմիտեից, «Հրապարակի» հարցին ի պատասխան, հայտնեցին, որ ձերբակալվածների թվում անչափահասներ, կամ դպրոցականներ չեն եղել։ 

Մեկնաբանության համար դիմեցինք ձերբակալվածների փաստաբան Հովհաննես Խուդոյանին։ Ի վերջո, եղել են, թե՞ չեն եղել ձերբակալված աղջիկները։ 

«Խոսքը ոչ թե քննիչի ձերբակալության որոշմամբ ձերբակալվածների մասին է, այլ ոստիկանների կողմից բաժին տարվածների։ Այո, եղել են աղջիկներ, և նրանց եւս, ինչպես մյուսներին, բերման են ենթարկել զենք- զինամթերք ունենալու կասկածով»։ Այդ դեպքում ինչո՞ւ բերման ենթարկվածների ու ձերբակալվածների թվում նրանց անունները չկան։ «Այո, չկան, որովհետև դպրոցական աղջիկներ են, և մենք նրանց անունները չենք հրապարակել»։

Խուդոյանը չգիտի, թե որն է երեխաներին բերման ենթարկելու նպատակը։ Պատմում է, որ առաջին օրը նրանց որոշեցին բաց թողնել, բայց երբ մեքենայից հայտնաբերեցին թռուցիկները, տարան բաժին։ Ի դեպ, երեխանրից առգրավված ունեցվածքը հետ չեն վերադարձրել՝ բջջային հեռախոսներ, գումար, բանկային քարտեր, տան բանալիները, զարդեր։ 

«Այն ամենն, ինչ մարդու վրայից կարելի է հանել, վերցրել են ու չեն վերադարձրել։ Ոչ մի իրավական տրամաբանություն չկա», - ասում է Հովհաննես Խուդոյանը։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image