Քաղաքականություն

Ադրբեջանցիների վերադարձի հարցը Բաքվի առաջնահերթություններից է

Ադրբեջանցիների վերադարձի հարցը Բաքվի առաջնահերթություններից է

Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել է, որ «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի թեման չի կարող դիտարկվել որպես Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա այս մասին ասել է Օրդուբադում անցկացվող «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» երրորդ կոնգրես-փառատոնի շրջանակում լրագրողների հետ զրույցում։

Ասկերովի խոսքով՝ իրենց նպատակը միջազգային իրավունքի շրջանակում և խաղաղ ճանապարհով վերադառնալն է այն տարածքներ, որոնք իրենք համարում են իրենց պատմական հայրենիք, և այնտեղ ապրել անվտանգ ու արժանապատիվ պայմաններում։

Նա ընդգծել է, որ «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Բաքվի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկն է։ Ասկերովի խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ձգտում է միջազգային հանրությանը ներկայացնել իր պատկերացմամբ պատմական ճշմարտությունը, պաշտպանել տեղահանված ադրբեջանցիների իրավունքները և նպաստել նրանց վերադարձին։

Փոխխոսնակը նաև նշել է, որ համայնքն ակտիվ գործունեություն է ծավալում տարբեր միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում։ Նրա պնդմամբ՝ յուրաքանչյուր «արևմտյան ադրբեջանցի» ունի նախնիների բնակավայրեր վերադառնալու իրավական, պատմական և բարոյական իրավունք, քանի որ այդ տարածքները համարում են իրենց նախնիների հողերը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image