Միջազգային

Բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան․ ՌԴ-ն հարվածել է Խարկովի մարզին

Բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան․ ՌԴ-ն հարվածել է Խարկովի մարզին

Երկուշաբթի՝ մայիսի 4-ի առավոտյան, ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Խարկովի մարզի Մերեֆա քաղաքի վրա: Երկու կին և նույնքան տղամարդ զոհվել են, իսկ 16-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Բժիշկները ներկայումս նրանց անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում, ասել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Քաղաքում վնասվել է բենզալցակայան, մի քանի մասնավոր և բազմահարկ շենքեր և չորս խանութ: Հարվածի վայրում հրդեհ է բռնկվել: Փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը և շարունակում են մաքրել հրթիռային հարվածի հետևանքները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image