Մի խումբ ակտիվիստներ այսօր հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ պանջելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Բանն այն է, որ քաղաքացիներին վրդովվեցրել է անցած գիշեր «Ֆակտ» ֆեյսբուքյան էջի հրապարակած հետաքննությունը՝ Մարգարյանի եւ նրա ընտանիքի ունեցվածքի վերաբերյալ։
Քիչ առաջ հավաքված քաղաքացիները դադարեցրին բողոքի ակցիան՝ նշելով, որ ակցիան շարունակական է լինելու։ Նշենք, որ հետաքննության նախաձեռնողներից վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը հայտատարել է, որ հրապարակված նյութերը տրամադրվել է ԱԱԾ-ին:
Հավելենք, որ քաղակտիվիստների շարքերում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրներին, մեր տեղեկություններով, ՔՊ-ից հորդորել են դադարեցնել բողոքի ակցիան։
Ի դեպ, Տարոն Մարգարյանը 3 օր է՝ պաշտոնից ազատման դիմում է գրել, սակայն դիմումին դեռ ընթացք չի տրվել։
**Աննա Պապիկյան**