The Wall Street Journal պարբերականը գրում է, որ Քաթարն ու Միացյալ Նահանգները համատեղ աշխատում են այն մեխանիզմի վրա, որը թույլ կտար Իրանին օգտվել սառեցված ակտիվների մի մասից՝ հումանիտար ապրանքներ ձեռք բերելու համար։ Խոսքը Քաթարում պահվող 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների մասին է։
Համաձայն տեղեկությունների, Իրանի Կենտրոնական բանկի հայտի հիման վրա, Քաթարը թույլ կտա, որպեսզի Իրանը այդ միջոցները օգտագործի սննդամթերք, դեղորայք, եւ այլ հումանիտար նշանակության ապրանքներ ձեռք բերելու համար։
Պարբերականը նշում է, որ աշխարհում ավելի քան 100 միլիարդ դոլարի իրանական ակտիվներ կան սառեցված, որոնք պահվում են Հնդկաստանում, Չինաստանում Քաթարում եւ այլուր։ Ամերիկյան կողմում հույս ունեն, որ այս մեխանիզմի շնորհիվ կկարողանան վերահսկել, թե ինչի վրա է ծախսում Իրանը սառեցումից դուրս բերված իր ակտիվները։