Հասարակություն

GPS համակարգը Ադրբեջանի տարածքը մեծացնում է

GPS համակարգը Ադրբեջանի տարածքը մեծացնում է

2020 թվականի պատերազմից հետո գլոբալ տեղորոշման GPS համակարգում Տավուշի մարզի սահմանամերձ շատ տարածքներ հանկարծ «հայտնվեցին» Ադրբեջանի տարածքում։

Տավուշում պատմում են, որ մի քանի տարի առաջ Ռուսաստանում բնակվող, ծագումով Բերդ համայնքից անձը Իջևանից շարժվում է Բերդ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհով։ Ազատամուտ գյուղի տարածքում հանկարծ նրա թանկ ավտոմեքենայի շարժիչն անջատվում է։ Այն գործարկելու բոլոր փորձերն ապարդյուն են անցնում։ Ավտոմեքենայի տերը ստիպված զանգահարում է Մոսկվա, որտեղի ավտոսրահներից մեկում գնել էր այդ մեքենան։ Մոսկվայում պարզում են շարժիչի անջատվելու պատճառը։

Ռուսաստանում բնակվող բերդցուն հայտնում են, որ երբ ինքը գնել է ավտոմեքենան, հատուկ համակարգ են ներդրել, հարցրել են՝ ո՞ր երկրում կուզեք արգելափակվի ավտոմեքենան, նշել է՝ Ադրբեջանում։ Հիմա այն ճանապարհով, որով երթևեկել է, GPS համակարգը ցույց է տվել Ադրբեջանի տարածք, այդ պատճառով շարժիչն ինքնաբերաբար անջատվել է, արգելափակվել։ Մոսկովյան ընկերությունից մեքենայի շարժիչն արգելափակումից հանել են, որից հետո մարդը հասել է իր ծննդավայր` Բերդ համայնք։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image