Քաղաքականություն

«Ճնճղուկ»-ը հայտնվել է շատ վատ վիճակում

«Ճնճղուկ»-ը հայտնվել է շատ վատ վիճակում

Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով տեսանյութ է հրապարակել ճնճղուկին ազատություն շնորհելու իր բարեգթության մասին, կարծես թե հայտնվել է շատ վտանգավոր վանդակում, որից միակ ազատությունը՝ ԱԱԾ վանդակում հայտնվելը կարող է լինել։

2026 թվականի հուլիսի 22-ին նա հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Այդ օրը Գերմանիայում էր գտնվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը։ Պաշտոնական հաղորդագրությունը շատ զուսպ է և կարելի է միայն ենթադրել, թե ինչի մասին կարող էր խոսել Դաշնային կանցլերը՝ Ալիևի հետ դեմ առ դեմ հանդիպումից հետո։

2026 թվականի հուլիսի 25-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Մակրոնը ևս մեկ անգամ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին։

Այդ հեռախոսազրույցից երկու օր անց, 2026 թվականի հուլիսի 27-ին Նիկոլ Փաշինյանը, այդպես էլ չստանալով որևէ շնորհավորանք ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինից, իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել նրա հետ, որի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը վկայում է այն բանի մասին, որ նրան չի հաջողվել լուծել հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լարվածությունը, գյուղատնտեսական այլ ապրանքների Ռուսաստան արտահանելու և այլ կարևոր հարցերը։

Հիմա պետք է մտածել, թե ինչպես է պետք ազատություն տալ մեր «ճնճղուկ»-ին։

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Ամենաընթերցված

Ցավոտ է, չէ՞․․․

Ցավոտ է, չէ՞․․․

Շարքային քաղաքացուն կարելի է ծեծել, քացու տակ առնել, նվաստացնել։ Ցավալին այն է, որ դա արդեն սովորակա...

×
Gallery Image